Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Նախ իշխանափոխություն, ապա ընտրություններ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

– Պարոն Ենիգոմշյան, Դուք հայտնի եք ժողովրդագրական խնդիրների արծարծման, վերջին շրջանի արտագաղթի հետ կապված սուր խնդիրների վերհանման նախանձախնդիր աշխատանքով: Ընդամենը օրեր առաջ Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանը հայտարարեց, որ Ֆրանսիան առաջիկայում պատրաստվում է ազատվել ապօրինի ներգաղթյալներից` նշելով, որ դրանք հիմնականում Հայաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ են: Նշեց նաև, որ Ֆրանսիան ընդամենը 2000 եվրո կվճարի այդ մարդկանց և նրանց կուղարկի իրենց երկրներ: Մենք ժողովրդագրական խնդիր ունենք, որքան էլ իշխանությունը հայտարարում է, թե ամեն ինչ անում է, որ մարդիկ չարտագաղթեն, հակառակը` փորձում է խրախուսել ներգաղթը: Իսկապես դիլեմա է: Հայաստանի համար այդ մարդկանց վերադա՞րձն է ավելի նպաստավոր, թե՞ երկրից դուրս մնալը:

– Նշեմ, որ ես հատուկ ուշադրություն եմ դարձնում ժողովրդագրության, հատկապես արտագաղթի խնդիրներին, որովհետև այդ խնդիրները մեր երկրին սպառնացող և հատկապես երկրի ապագային սպառնացող ամենասուր խնդիրներից են, որովհետև ազգաբնակչությանը դատարկելով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե երկրի ճակատագիրը ինչ կլինի: Դա պետք է ընկալել երկրի համալիր խնդիրների ծիրում: Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանի հայտարարությունը, բնականաբար, պետք է նայել Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրամիության միգրացիոն քաղաքականության շրջանակներում: Այստեղ պետք է առանձնացնել երկու երևույթ` մեկը, որ Եվրամիության երկրները` ներառյալ Ֆրանսիան, մշակում և իրականացնում են հատուկ ներգաղթի քաղաքականություն, որոնցից մեկն էլ Հայաստանն է, այսինքն` նրանք կազմակերպում են ներգաղթ, բայց հստակ չափորոշիչներով: Ընդունում են մարդկանց, որոնք կարող են նպաստել իրենց հասարակության և տնտեսության զարգացմանը: Կա նաև այն հատվածը, որը մեծ թիվ է կազմում և մեկնում է Հայաստանից տարբեր երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա: Իհարկե, Ֆրանսիայի խնդիրն է, և եթե այդ հատվածին Ֆրանսիան կամ այլ երկրներ արտաքսեն և ուղարկեն Հայաստան, բնականաբար, խնդիրը բարդանալու է նաև Հայաստանում: Այս խնդիրը առանձին խնդիր չէ, և, դժբախտաբար, մեր երկիրը ունի այնքան խնդիրներ, որոնց արմատը նույնն է: Այո՛, կա այս խնդիրը, բայց քանի դեռ մենք խնդիրները արմատապես չենք լուծել, թեկուզ բնակչության արտաքսումը Ֆրանսիայից չլինի, մեր վիճակը նույնն է լինելու:

– Որքան էլ տարօրինակ է` իշխանությունները խնդրի սրությունը չեն ուզում զգալ, նույնիսկ Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշում է, որ չափազանցված են արտագաղթի մասին տեղեկությունները: Ինչո՞ւ է այդպես:

– Ես հիասթափեցնեմ պարոն Եգանյանին: Համեմատենք երկու տարբեր թվային տեղեկագրական տվյալներ. յուրաքանչյուր տարի հրատարակվում է այդ տարվա ընթացքում ՀՀ-ից` և՛ օդանավակայաններից, և՛ ցամաքային սահմանակետերից դուրս և ներս շարժի սալդոն, իսկ մյուսը ուղիղ արտագաղթի և միգրացիոն գործընթացների հետ կապված լուրջ և միջազգային ֆինանսավորմամբ ու մասնակցությամբ ուսումնասիրություններն են 2002-2007 թթ: Կատարենք ընդհանուր հաշվարկ, թե այդ վեց տարիների ընթացքում ինչքանով են ժողովրդի, ազգաբնակչության սահմանանցումները ավելացել և պակասել, և կհանգենք այն եզրակացության, որ այդ վեց տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը ավելացել է 20 հազարով: Դա բացատրվում է նրանով, որ մինչև 2007 թվականը երկիրը գրանցել է երկնիշ աճ, տնտեսությունը համեմատաբար բարենպաստ վիճակում է եղել, և հետևաբար այդ տարիներին վերադարձողները ավելի շատ էին, քան գնացողները: Գագիկ Եգանյանն անձամբ ասել է, որ միջազգային ուսումնասիրության արդյունքում 2002-2007 թվականներին Հայաստանից հեռացել է 150 հազար մարդ: Համեմատենք. մեկ մոտեցումով` 20 հազար դրական սալդո, մյուս մոտեցումով` 150 հազար արտագաղթ, եթե մենք սա համեմատենք 2008 թվականից սկսած մինչև 2010 թվականը, մոտավորապես 78 հազարը` օդանավակայանից, 77 հազարը բացասական սալդոյի մասին, եթե սխալ հաշվարկներով պլյուս 20 հազար է, իրականում` 150 հազար է, մենք պետք է սարսափենք, եթե մտածենք, որ այս երեք տարիների -78 հազարը իրականում ինչքան է: Բոլոր այն հավաստիացումները` լինի դա Գագիկ Եգանյանի կամ այլ իշխանավորների կողմից, թե այդ թվերը չափազանցված են, պարզ երևում է, թե ինչ է տեղի ունենում իրականում:

– Իրավիճակը կտրուկ փոխելու համար ի՞նչ պետք է արվի, որովհետև հստակ է, որ մեկ օրում կամ մեկ տարում հնարավոր չէ վերականգնել այն ամբողջ կորուստը, որ յուրաքանչյուր մարդու հեռացումով, երկիրը լքելով ունենում ենք:

– Իմ կարծիքով` մենք հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որ նույնիսկ իշխանությունները արդեն պարադոքսալ դրության մեջ են: Այս իրավիճակը ստեղծել են իրենք, այսինքն` երկու տասնամյակների ընթացքում տիրող համակարգը հիմնադրել են իրենք և ավելի խորացրել: Այս համակարգը արտագաղթածին համակարգ է, որովհետև որպեսզի համակարգը շարունակի գոյատևել` երկրում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք ազգաբնակչության մեծամասնության համար տանելի են` տարբեր առումներով. իհարկե` առաջին հերթին սոցիալ-տնտեսական, նաև բարոյահոգեբանական, ապագայի հանդեպ հեռանկարների և քաղաքակրթական առումով: Բանկային համակարգում, օրինակ, Վրաստանից են մասնագետներ բերում, Հայաստանում քիչ չեն տնտեսագետները, որոնք կարող էին բանկային համակարգի պահանջարկը բավարարել: Միջին խավի մարդիկ, որոնք կարող են նորմալ կյանք վարել, Հայաստանում իրենց երեխաների համար ապագայի լավ հեռանկար չեն տեսնում: Որպեսզի համակարգը շարունակի գոյատևել, չպետք է ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որը արտագաղթածին է, սակայն պարադոքսն այն է, որ արդեն ստեղծված իրավիճակը գործում է համակարգի դեմ, և համակարգը խնդիր ունի իր ստեղծած հակասությունները լուծելու, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի գիտակցվում: Դժգոհ խավը հեռանում է երկրից, դա խոստովանեց նաև Տիգրան Սարգսյանը, այդ խնդիրը վերացվում է իշխանությունների ուսերից, ապահովվում են նրանց տրանսֆերտները, որով պակասում է իշխանությունների պատասխանատվությունը այստեղ մնացողների համար, և այդ գումարներն օգտագործվում են ի նպաստ օլիգարխիայի շահերի:

– Պարոն Ենիգոմշյան, պետք է նշել, որ մեկնողները պայքարի առաջին շարքերում կանգնողներն են. նրանք, ովքեր ընդունակ են տևական ժամանակ կանգնել պայքարի շարքերում՝ երկրում արմատական փոփոխությունների կողմնակիցը լինելով: Փաստորեն, իշխանությունը ազատվում է նաև այդ գլխացավանքից:

– Միանշանակ այդպես է, որովհետև ճիշտ կլիներ այն, որ պայքարի պոտենցիալ ներուժ ունեցող մարդիկ մնային և իրականացնեին այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մեզ պետք են` և՛ որպես քաղաքացի, և՛ որպես հայ մարդ, ինչպես նաև երկրին, որովհետև մենք իսկապես պետք է գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, որում մենք ապրում ենք, և իսկապես երկրի ճակատագիրը կախված է այս խնդիրներից:

– Եթե փոքր քայլերով մենք չենք կարողանում երկրում արմատական փոփոխություններ առաջ բերել, չենք կարողանում երկրում արդար ընտրություններով իշխանություն հաստատել, կա՞ն փոքր քայլեր, որոնք կարելի է անել՝ նվազեցնելու, կասեցնելու համար գոնե մեկ մարդու մեկնումը երկրից: Մենք հիմա գլոբալ համակարգային փոփոխությունների վրա ենք բարդում նաև արտագաղթի մեծ ծավալները: Քանի դեռ չենք հասել այդ համակարգային փոփոխություններին, ի՞նչ անել, որ այսօր հեռանալու որոշում կայացնող ընտանիքին կարողանանք զսպել, որ վաղը լավ է լինելու, և նա չհեռանա Հայաստանից:

– Հույս ներշնչել՝ նշանակում է ներքուստ վերջնականապես համոզվել, որ այս ռեժիմի, այս համակարգի օրոք ընտրություններով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Այս իշխանությունները իրար հաջորդող ընտրությունների ընթացքում և հետո ամեն ինչ արել են, որ գնալով ավելի կատարելագործվի վերարտադրության մեխանիզմը, և 2012 թվականի, 2013 թվականի ընտրություններով չէ, որ այդ շղթան կտրվելու է: Շղթան կոտրելու է այն, որ մեր ժողովուրդը համոզվի, որ ընտրությունները միջոց չեն:

– Ընտրությունները մնում են միակ գործիքը, որը ընդունակ է ժողովրդի իշխանություն հաստատել:

– Ես և «Սարդարապատ» շարժումը երբ ասում ենք՝ ո՛չ ընտրություններին, դա չի նշանակում, թե ո՛չ ընտրությունների սկզբունքին, դա նշանակում է ո՛չ ա՛յս ռեժիմի օրոք ընտրություններին, որովհետև դա ընտրություն չէ, այլ չընտրություն, և պետք է այս իշխանությունը փոխելու նպատակ լինի, և այն փոխելուց հետո պետք է ստեղծել նոր համակարգ, և այդ պրոցեսը իրականացնել ընտրություններով: Նախ իշխանափոխություն, ապա՝ ընտրություններ. կարևորը այդ համոզմանը հանգելն է, դրանից հետո այլևս չպետք է հույսը դնել այս ռեժիմի ընտրություններին: Անհրաժեշտ է կազմել այլընտրանքային ներկայացուցչություն` Ազգային ժողով, որը ոչ թե գործող ինստիտուցիոնալ «Ազգային ժողովն» է, այլ այլընտրանքային ժողովրդական ներկայացուցչություն, որը քաղաքացիական անհնազանդության և շարժման ծավալումով հետզհետե ներուժ է հավաքելու և դառնա այլընտրանքային իշխանություն:

– Պարոն Ենիգոմշյան, ցանկացած հեղափոխություն իր հետ արտագաղթի ալիք է առաջացնում: Մտավախություն չկա՞, որ այս ճանապարհը ևս կարող է նպաստել արտագաղթին, կամ եթե այդ ճանապարհը հաջողության չհասնի, արտագաղթը ինչպիսի մեծ ծավալների կարող է հասնել:

– Արտագաղթը, բացի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական պատճառներից, կապված է նաև հույսի հետ: Մարդիկ պետք է ակնկալիք ունենան ապագայի նկատմամբ: Եվ երբ կա հույսը և հավատը, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, կանգնեցնելու է այն հատվածի արտագաղթը, որոնք հիմնականում այդ հույսի, արժանապատվության և նման խնդիրների պատճառով են արտագաղթում: Իրենք իրենց հույս են տալու, որ հնարավոր է փոխել իրավիճակը: Նույնիսկ սոցիալ-տնտեսական պատճառներով արտագաղթողները կարող են տեսնել, որ փոփոխության հնարավորություն կա: Ես համոզված չեմ, որ եթե այդ գործընթացը ծավալվի, այն կառաջացնի արտագաղթի ալիքի հզորացում: Բիրտ ուժը միշտ իշխանությունների գործիքն է, և մենք ցանկանում ենք, որ փոփոխությունը լինի խաղաղ: Մենք ամեն ինչ պետք է անենք այս նպատակին հասնելու համար, ոչ միայն «Սարդարապատը», այլև բոլոր քաղաքական ուժերը, ովքեր փոփոխություն են ուզում: Եվ մոտեցումը պետք է լինի հետևյալը. վճռականությամբ, բայց խաղաղ միջոցներով, քաղաքացիական անհնազանդությամբ, ակցիաներով և հորիզոնական կազմակերպվածությամբ, ոչ թե բուրգային-հիերարխիական կազմակերպվածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում