Ազգային ժողովի նախագահի քվեարկությունը կկայանա վաղը: Ինչպես այսօր նիստի ժամանակ հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է նախագահի ընտրությունն անցկացնել ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ սրահում վաղը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին:
Քվեաթերթիկում ընդգրկված է 2 թեկնածուների անունը՝ Լարիսա Ալավերդյանի և Սամվել Նիկոյանի: