Թուրքական Ankara լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան The New York Times թերթին, հայտնում է, որ թուրք պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդգծում են, որ եթե մինչև 2014 թվականն առաջընթաց չգրանցվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում, ապա Թուրքիան կարող է հրաժարվել դրանից։
Ամերիկյան թերթն ուշադրություն է հրավիրում Եվրոպայում տնտեսական ճգնաժամի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայի ազդեցության նվազեցմանը։ Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ վերջնական արդյունքում ոչ թե Եվրոպան կհրաժարվի Թուրքիայից, այլ Թուրքիան՝ Եվրոպայից։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը (վարչապետ Էրդողան, արտգործնախարար Դավութօղլու) սպառնում է սառեցնել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները, եթե մինչև հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ-ի նախագահությունը, առաջընթաց չգրանցվի կիպրական հարցի կարգավորման գործընթացում։











































