Սիրիան ընդունել է Արաբական երկրների լիգայի վերջնագիրը՝ կազմակերպության դիտորդներին երկիր թողնելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադա Մակդիսսին:
Նրա խոսքերով՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը «դրական է արձագանքել» դիտորդներ ուղարկելու պահանջին և կիրակի երեկոյան համապատասխան նամակ ուղարկել ԱԵԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիին:
ԱԵԼ-ը երեկ նոր վերջնագիր է ներկայացրել Սիրիային՝ հայտարարելով, որ մինչև օրվա վերջ Դամասկոսը պարտավոր է արձագանքել դիտորդներ ուղարկելու իրենց պահանջին՝ սպառնալով հակառակ դեպքում ՄԱԿ-ի զորքերը մտցննել Սիրիա:
Ավելի վաղ՝ ԱԵԼ-ի վերջնագրի մերժումից հետո, կազմակերպությունը պատժամիջոցներ կիրառեց Դամասկոսի դեմ:









































