Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Միքայել Հայրապետյան. Այսպես բոլոր մտածողները գորիկ են. Facebook

«Պահպանողական կուսակցության» առաջնորդ Միքայել Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրում է:

Տեսեք, թե ինչ ստոր տեխնոլոգիա է կիրառում նա, ով ի պաշտոնե պարտավոր է զբաղվել մեր պետության անվտանգությամբ: Նախ՝ որևէ մեկն առ այսօր երբևէ չի ասել, թե պետք է գաղտնազերծել Հայաստանի հակահետախուզական ծառայության գործակալական ցանցը, մինչդեռ գորիկը, սպեկուլյատիվ աճպարարությամբ, արտաքին հետախուզական ցանցը նույնացնում է ԿԳԲ-ի ներքին գործակալների՝ Չարենցի, Բակունցի, Մինասի, Հայրիկյանի, Նավասարդյանի, Արշակյանի և հարյուր հազարավորների դեմ ստուկաչություն արած ու վերջնահաշվարկում՝ նրանցից շատերի գլուխը կերած կամ կյանքերը խեղած տականքների հետ, ապա կատարում երկրորդ ստորությունը՝ դրանց անվանելով «պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ»:

Հայաստանը պարտավոր է իր քաղաքացիների համար հստակ նշել իր արժեհամակարգը՝ ո՞րն է լավ եվ ո՞րը՝ վատ: Երկրորդ՝ գորիկը ստում է` ասելով, թե «Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ հետխորհրդային մի քանի հանրապետություններ նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ հասարակության լայն խավերի հավանությանը և ժամանակին կասեցվեց»:

Մեր հարևան Վրաստանը, որի հաջողություններին այդպես նախանձում ենք, այդ քայլն արեց և արժանացավ հասարակության լայն խավերի հավանությանը, բացառությամբ, իհարկե, ստուկաչ տականքների ու սովետական չեկիստ մանիպուլյատորների:

Գորիկի այս խոսքը մեկ անգամ ևս ապացուցում է, թե Հայաստանի անվտանգության, լինելիության տեսանկյունից որքան կարևոր են սեփական երկրի քաղաքացիների դեմ աշխատած ներքին գործակալական ցանցի գաղտնազերծումը և այդ ստուկաչների, սովետական կգբշնիկների, կոմունիստական և կոմսոմոլական բարձր պաշտոններ զբաղեցրած ֆունկցիոներների՝ մեր երկրի ղեկին ու քաղաքացիների գիտակցությանը մոտենալն օրենքով արգելելը, այլապես Հայաստանում հավերժական կլինեն չարենցների գլուխ ուտողները, հավերժական կլինեն ի լուր աշխարհի և ի դաստիարակություն մեր մատաղ սերնդի՝ ցինիկաբար դրանց «հայրենասեր» անվանող գորիկները:

Այսպիսի օրենք չունենալով՝ Հայաստանի իբրև թե ազգային անվտանգությունը, իսկ իրականում՝ ռուսական ԿԳԲ-ի աբորիգեն ռուդիմենտը, երբևէ չի կարողանա բացահայտել սեփական երկրի առնվազն 10 խաղաղ քաղաքացու սպանությունը, սակայն սեփական քաղաքացիներից ստորաբար կփորձի կորզել, թե ովքեր էին ցանկանում, որ «ռուսական ներկայությունը նվազի Հայաստանում»: Ե՛ս եմ ցանկանում, Գորի´կ, և այդ նվազեցումը սկսվում է քեզպեսներից մեր պետական համակարգն ազատելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում