Sunday, 14 06 2026
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

«ՀԱՄԱՍ»-ը դուրս է գալիս Սիրիայից. Haaretz

Պաղեստինի իսլամիստական «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստների մեծ մասը լքել է Սիրիայի տարածքը, որտեղ տեղակայված է շարժման քաղբյուրոն: Այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի վարչակազմում իր սեփական աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Սիրիան հիմնականում լքում են շարժման այն ակտիվիստները, ովքեր պատասխանատու են շարժման զինված թևի գործունեության ֆինանսավորման համար: Բացի այդ, Սիրիան լքողների մեջ են «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ: Հաղորդվում է, որ նրանք տեղափոխվում են Գազայի հատված, Սուդան, Կատար և Լիբանան: Դամասկոսում գտնվող շարժման մի քանի հարյուր մասնակիցներից մնացել են միայն մի քանի տասնյակը:

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Սիրիան լքելու որոշում շարժման անդամներիը կայացրել են երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին, ինչի հետևանքով կտրուկ մեծացել է քաղաքացիական պատերազմի վտանգը:

Թերթը գրում է, որ Սիրիան լքելու իր որոշման մասին «ՀԱՄԱՍ»-ը տեղյակ չի պահել Սիրիայի իշխանություններին: Իսրայելական մեկ այլ պարբերական՝ Yediot Ahronet-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Սիրիայում այնուամենայնիվ մնացել են շարժման որոշ մասնակիցներ. նրանց նպատակն է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նոր իշխանությունների հետ, որոնք ենթադրաբար շուտով կփոխարինեն Բաշար Ալ-Ասադին:

Պաշտոնապես «ՀԱՄԱՍ»-ը կտրականապես հերքում է Սիրիայի հետ կապերը խզելու լուրերը: Կազմակերպության քաղբյուրոյի ղեկավարներից մեկի խոսքերով՝ Դամասկոսն իրոք «յոթից մեկը» լքել է, սակայն դա արվել է անձնական պատճառներով: Haarez-ի տվյալներով՝ Դամասկոսում մնացել են միայն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ քաղբյուրոյի ղեկավար Խալիդ Մաշաալը:

«ՀԱՄԱՍ»-ի և Սիրիայի ղեկավարության միջև լարվածության շուրջ լուրեր էին շրջանառվում դեռևս 2011 թ. մայիսին: Դեռ այդ ժամանակ հաղորդվում էր, որ «ՀԱՄԱՍ»-ը հրաժարվել է աջակցել Ասադի վարչակարգին՝ փորձելով չեզոքություն պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում