Ճապոնիայի Սիմոնոսեկլի քաղաքի մոտ տեղի է ունեցել ավտովթար՝ 14 մեքենայի, այդ թվում՝ 11 սուպերմեքենայի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է բրիտանական Sky հեռուստաալիքը, վթարի ենթարկված մեքենաների թվում եղել է 8 Ferrari, մեկ Lamborghini և 2 Mercedes, մեկ Nissan Skyline և մեկ Toyota Prius: Շրջանառվող տարբերակներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը եղել է այն, որ գերմանական մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Ferrari-ի վարորդը թաց ճանապարհի վրա կորցրել է ղեկի կառավարումը:
Ճապոնացի լրագրողները վթարը անվանում են «աշխարհի ամենաթանկ ավտովթարը»: Նրանք «չեն համարձակվում» հաշվել բոլոր վթարված մեքենաների ընդհանուր գումարը, սակայն միայն Ferrari-ի արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է:
Նշվում է, որ որոշ մեքենաներ այնպես են վնասվել, որ վերանորոգելը գործնականում անհնար է:
Վթարի պատճառով ճանապարհի այդ հատվածում 6 ժամով դադարեցվել է երթևեկությունը: Հենց այդքան ժամանակ է պահանջվել ճանապարհային ծառայություններից մեքենաների ջարդոնները հավաքելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ վթարի հետևանքով վիրավիրվել է 10 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է հետաքննություն:









































