News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է Վրաստանի արմուտքում՝ Սև ծովի ափին, Լազիկա անվամբ նոր քաղաքի կառուցման մասին, որը դառնալու է երկրի գլխավոր առևտրային-տնտեսական կենտրոնը.
«Լազիկա անվամբ մեծ քաղաքը կառուցվելու է Սև ծովի ափին՝ Անակլիայի ու Կուլևիի միջև։ 10 տարի անց այդ նոր քաղաքում բնակվելու է կես միլիոն մարդ, այն դառնալու է Արևմտյան Վրաստանի խոշորագույն քաղաքը և ողջ Վրաստանի երկրորդ խոշոր քաղաքը՝ Թբիլիսիից հետո։ Այդ քաղաքը վերածվելու է Վրաստանի գլխավոր առևտրա-տնտեսական կենտրոնի։
Հաջորդ տարվա գարնանը սկսվելու են այդ քաղաքի նավահանգստի կառուցման աշխատանքները, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այդ քաղաքը մեզ հնարավորություն կընձեռի մոռանալ աղքատության մասին։ Մենք արդեն իսկ սկսել ենք բանակցել Ասիայի ու Եվրոպայի ներդնողների հետ։ Բացի այդ, ես բոլոր արտասահմանաբնակ վրացիներին կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս նախագծին»։
Սաակաշվիլին հավելել է, որ 2012 թվականին վերականգնվելու են Վրաստանի քաղաքների ենթակառույցները։











































