News Georgia-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 27-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթանակ տարած Ալլա Ջիոևան դրանից 3 օր անց իրեն հռչակել էր Հարավային Օսիայի նախագահ և ձևավորել պետխորհուրդ։
Այժմ Ջիոևայի համակիրները նրա երդման արարողությունը նշանակել են դեկտեմբերի 10-ին՝ չնայած Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել կայացած նախագահական ընտրությունները և նոր ընտրություններ նշանակել 2012 թվականի մարտի 25-ին։
Դեռևս անհայտ են մնում Ջիոևայի երդման արարողության վայրն ու կարգը։










































