Քիչ առաջ Ապարանում մեկնարկած երթի մասնակիցները այցելել են զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղ թաղված են Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները, և քաղբանտարկյալների անունից ծաղիկներ դրել զոհվածների գերեզմաններին: Ռազմիկ Պետրոսյանը և Մյասնիկ Մալխասյանը երդվել են իրենց զոհված ընկերների գերեզմանների առաջ: Ռազմիկ Պետրոսյանը երդվել է, որ պայքարը չի ավարտվելու մինչև հաղթական ավարտը: Մյասնիկ Մալխասյանը երդվել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի կառուցեն այն երկիրը, որի մասին երազել են իրենց զոհված ընկերները: