Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սամվել Նիկոյանը նոր պաշտոնում իրեն կդրսևորի որպես կոռեկտ, խոհեմ և բանիմաց մարդ. ԱԺ նախկին նախագահ

Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը հույս ունի, որ խորհրդարանի նորանշանակ խոսնակ Սամվել Նիկոյանը նոր պաշտոնում իրեն դրսևորելու է որպես կոռեկտ, խոհեմ և բանիմաց մարդ: Այս մասին նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ենթադրում եմ, որ նա լավագույն հնարավորությունն ունի իրեն դրսևորելու նոր կարգավիճակում, ինչպես որ դրսևորում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Սամվել Նիկոյանին փորձել եմ ճանաչել, հասկանալ և ըմբռնել, երբ նա զբաղվում էր Մարտի 1-ի իրադարձությունների հատուկ հանձնաժողովի գործերով: Պետք է ասել, որ նրան հաջողվեց այդ բարդ, խճճված խնդիրը շատ արժանապատիվ կեցվածքով տանել: Նիկոյանը փորձեց գտնվել բարձրության վրա և միաժամանակ դրսևորել պետության մոտեցումը»,- նկատեց Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով ԱԺ նոր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ նա նշեց, որ վերջինս երիտասարդ ու շատ խոստումնալից քաղաքական գործիչ է: «Նա ՀՀԿ-ի այն ակտիվ քաղաքական գործիչներից է, ով իր տարիքից անհամեմատ ավելի փորձառու է, ավելի բանիմաց: Շարմազանովին նման պաշտոնում նշանակելը խոսում է այն մասին, որ կուսակցությունում նրան վստահում են»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Հարությունյանի խոսքով, ԱԺ-ն պետական իշխանության ճյուղերից մեկը լինելուց զատ, քաղաքական կայացման և քաղաքական կադրեր պատրաստելու լրջագույն դարբնոց է: «ԱԺ-ն կոչված է քաղաքական մշակույթ ձևավորելու: Իհարկե, պետք է ասեմ, որ մեր ժամանակ Գերագույն խորհուրդը, առաջին գումարման Ազգային ժողովը իրենց քաղաքական որակներով, ներկայացուցչականությամբ, հայտնի քաղաքական գործիչների ընդգրկմամբ անհամեմատ տարբերվում էին այսօրվա ԱԺ-ից: Սա ակնհայտ է: Այդ տարիներին ձևավորվեցին պառլամենտարիզմի լավագույն ավանդույթները, որոնց մի մասն առ այսօր պահպանվել է, մի մասը՝ ոչ: Բայց մեծ իմաստով, ԱԺ-ն նույնիսկ շատ հարցերում իր խոցելի կառուցվածքով շարունակում է մնալ գլխավոր քաղաքական կառույցը: Այդ գործառույթը, անկախ խորհրդարանի կազմից և քաղաքական կառուցվածքից, երբեք չի դադարի»,- համոզմունք հայտնեց Խոսրով Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում