Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հանրահայտ դերասան Չարլի Շինի նախկին կնոջը` դերասանուհի Բրուկ Մյուլլերին: Associated Press-ի հաղորդմամբ՝ նրան մեղադրում են հարձակման և վաճառելու նպատակով կոկաին պահելու մեջ:
34-ամյա Մյուլլերին ձերբակալել են գիշերային ակումբում այն բանից հետո, երբ մի կին բողոքել է, որ նա հարձակվել է իր վրա:
Դերասանուհուն 11 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: Նրա գործի շուրջ դատալսումը նշանակված է դեկտեմբերի 19-ին:
Ասպենի ոստիկանական վարչության մամլո քարտուղարը և Մյուլլերի դատապաշտպանը հրաժարվել են լրագրողներին հայտնել գործի մանրամասները:
Բրուկ Մյուլլերը Չարլի Շինի երրորդ կինն է: Դերասաններն ամուսնացել են 2008–ին և բաժանվել 2011–ին: 2009 թ. նրանք ունեցել են զույգ որդիներ:










































