Նոր Զելանդիայի կղզիներից մեկում` Լիթլ Բարյեր Այլանդում գտնվել է աշխարհի ամենամեծ միջատը` նորզելանդական հսկա մորեխը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ զարմանալի միջատին հայտնաբերել է Մարկ Մոֆետը: Ըստ նրա՝ իր գտած միջատի քաշն այնքան է, ինչքան երեք մկան քաշը՝ միասին վերցրած:
Երբ նրան գտել են, միջատը շատ սոված է եղել և մեծ հաճույքով գազար է կերել:











































