Խորվաթիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքում, ըստ կանխատեսումների, վերջին տարիներին իշխող կենտրոնամետ աջ բլոկը կարող է կորցնել իշխանությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդկանց ուշադրության կենտրոնում կոռուպցիոն սկանդալներն էին, որոնք կապված են իշխող կուսակցության` «Խորվաթական դեմոկրատական համագործակցության» հետ:
Ինչպես ցույց են տալիս հարցումների արդյունքները, ձայների մեծամասնությունը կարող է ստանալ ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան՝ սոցիալ-դեմոկրատների ղեկավարությամբ:
Ներկայիս կառավարությունը սուր քննադատության էր ենթարկվել: Երկրում գործազրկության մակարդակը կազմում է 17 տոկոս:






































