Այս պահին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Մարտունու Երևանյան փողոցով դրոշներով և պաստառներով երթ են անցկացնում` վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսները, ինչպես նաև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի` «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը: Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականի թղթակիցը Մարտունուց` երթին միանում են նաև տեղի բնակիչները: