Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

Հայաստանում անպտղությունը հասել է աղետալի չափերի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն` այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15 տոկոսը, լրջագույն աղետի առաջ է կանգնած: Այնինչ Հայաստանում անպտղությունը անցնելով 15 տոկոսը` հասել է նույնիսկ 31.9 տոկոսի:

Արդյունքում անպտղության խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական և համազգային խնդրի: Այսինքն` անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների և ամենակարևորը` ժողովրդագրության վրա: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ բ.գ.դ. դոցենտ Գայանե Ավագյանը և ավելացրեց, որ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Հայաստանում անպտղությունը ներկա դրությամբ կիսով չափ նվազել է: Նա տեղեկացրեց, որ անպտղության վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը Հայաստանում կատարվել է 1989թ.-ին, սակայն անպտղությունը տղամարդկանց շրջանում չի ուսումնասիրվել:

Կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անպտղությունը կազմում է 24.6 տոկոս, որից առաջնային անպտղություն ունեցողները կազմել են 3.2 տոկոս: Հարկ է նկատել, որ առաջնային է կոչվում այն անպտղությունը, երբ ամուսնական զույգը ապրում է կանոնավոր սեռական կյանքով, բայց ամուսնական կյանքի երկու տարվա ընթացքում հղիություն չի գրանցվում: Առաջնային անպտղության պատճառ կարող է լինել և՛ կինը, և՛ տղամարդը:

Պարզվել է, որ 60 տոկոս դեպքերում ամուսնական զույգում և՛ կինը, և՛ տղամարդը ունենում են նույն խնդիրը: Դա կոչվում է զուգակցված անպտղություն: Երկրորդային է կոչվում այն անպտղությունը, երբ երբևիցե հղիություն արձանագրվել է` անկախ ելքից: Հնարավոր է` եղել է վիժում կամ արտարգանդային հղիություն, բայց հղիության փաստ, այնուամենայնիվ, արձանագրվել է: Երկրորդային անպտղության դեպքում հղիանալու շանսերը ավելի մեծ են: Այսինքն` առաջնային անպտղությունը բնածին է, իսկ երկրորդայինը` ձեռքբերովի: Անպտղության պատճառները 5 են, որոնցից թեկուզ մեկի առկայության դեպքում տվյալ զույգը կարող է անպտղության փաստի առաջ կանգնել: Տղամարդկանց մոտ պատճառները շատ ավելի բարդ են: Բայց ի տարբերություն կնոջ, տղամարդու հետազոտությունը մեկ ժամ է տևում:

Ինչևէ, անպտղության վերաբերյալ երկրորդ հետազոտությունը կատարվել է 1999թ.-ին: Ուսումնասիրության արդյունքներով կանանց շրջանում առաջնային անպտղությունը դարձել էր 3.4, իսկ երկրորդայինը` 28.5 տոկոս: Ընդհանուր անպտղությունը կազմում էր 31.9 տոկոս: Տղամարդկանց մոտ էլ առաջնային անպտղությունը 3.3 տոկոս էր, երկրորդայինը` 15.2: Ընդհանուր` 18.5 տոկոս:
Լրջագույն աղետը կանխելու համար առողջապահության նախարարությունը մի շարք քայլեր է ձեռնարկում, որոնց արդյունքում անպտղության նվազում է գրանցվում, բայց 15 տոկոսին հասնելու համար դեռևս մեծ աշխատանքներ պետք է կատարվեն:

Իսկ 2008-2009թթ. կատարված հետազոտությունների արդյունքներով էլ առաջնային անպտղությունը կազմել է 5.3 տոկոս, երկրորդային անպտղությունը` 11.5 տոկոս: Ընդհանուր` 18.6 տոկոս: Տղամարդկանց մոտ առաջնային անպտղությունը կազմել է 2.7, երկրորդայինը` 5.2 տոկոս: 2.6 տոկոս էլ կազմել են այն տղաները, որոնք չնայած անպտուղ են եղել, բայց հավատացրել են, թե արտամուսնական ճանապարհով երեխաներ ունեցել են: Այնինչ հետազոտություններով պարզվել է, որ նրանք չէին կարող երեխա ունենալ: Մասնագետը ևս վկայում է, որ տղաները գիտակցելով հաներձ, որ իրենք անպտուղ են` չեն ցանկանում այդ մասին խոստովանել:

Այնուամենայնիվ, Հայաստանում մոտ 12 տոկոս էլ տղամարդկանց անպտղությունն է կազմում: Չնայած 10 տարում անպտղությունը կրկնակի նվազել է, սակայն ընդհանուր ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր երիտասարդները վերարտադրողական վատ առողջությամբ են մտնում կյանք:
Հարցին, թե անպտղության առաջ կանգնած զույգերի քանի՞ տոկոսի մոտ է հետագայում հղիություն գրանցվել` Գայանե Ավագյանը մանրամասնեց. «Եթե 32-ից դարձել է 16.8 տոկոս, նշանակում է, որ մենք ունենք վերարտադրողական տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում չհղիացողները դիմել են մեզ և հղիացել են:

Հիմա եթե կինը մի տարվա ընթացքում չի հղիանում, մենք նրան շատ լավ կարողանում ենք հետազոտել: Այսօր արդեն ունենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա: Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն` արդեն անցկացնում ենք արհեստական բեղմնավորում, որի միջոցով օգնում ենք զույգերին հղիանալ: Հայաստանը արդեն թույլ է տալիս նաև սուրոգատ մոր գաղափարը, ինչը ևս օգնում է այս գործում: Բոլոր միջոցները օգտագործվում են, որպեսզի անպտղության պրոբլեմը հաղթահարվի: Բացի այդ, շատ լավ դեղամիջոցներ ունենք, որոք թույլ են տալիս կնոջը հղիանալ և պահպանել հղիությունը»: Նա նաև տեղեկացրեց, որ այս գործում մեծ դեր ունեցավ մեր երկրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդների վերարտադրողական ծառայությունների ստեղծումը: Իսկ այն հարցին, թե կա՞ն միջոցներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ անպտղությունից` պատասխանեց. «Հանրային առողջության պահպանման տեսակետից շատ լավ հարցեր եք բարձրացնում:

Յուրաքանչյուրը պետք է մտածի իր մանկածնման ֆունկցիայի մասին: Ինչո՞ւ են դեռահասներին անընդհատ սովորեցնում և արիենտացիա անում, որ ինքը իրեն պահպանի: Սեռավարակը կործանարար է ազդում երիտասարդ տարիքում, որը կարող է բերել բորբոքային պրոցեսի, փողերը փակվեն, ավելին` կարող է հանգեցնել նաև արգանդի վզիկի քաղցկեղի: Միաժամանակ, դժվար է ասել սեռավարակի պատճառը տղամարդի՞կ են, թե՞ կանայք…: Հետևաբար, անպտղության առաջ չկանգնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ամեն գնով զերծ մնալ սեռավարակից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում