Այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, Երևանում կողոպուտի հերթական դեպքն է գրանցվել:
Արաբկիր վարչական շրջանում «Հայփոստի» փոստային բաժանմունքից հափշտակել են խոշոր գումար` 27 միլիոն 117 հազար դրամ:
Գումարը նախատեսված է եղել կենսաթոշակների և սոցվճարների համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել «Հայփոստի» Նոր Նորքի բաժանմունքը:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` ճշտելու կողոպուտն իրագործած անձի ինքնությունը և հայտնաբերելու վերջինիս:
Այս պահին քաղաքացիների մուտքը բաժանմունք արգելվում է:
Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում քննչական գործողություններ է իրականացնում:





































