Սերբիան և Կոսովոն ուրբաթ համաձայնության են եկել համատեղ վերահսկել Կոսովոյի հյուսիսում տեղակայված հսկիչ-անցակետերը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Եվրամիության հայտարարության մեջ այս իրադարձությունը համարել են վճռական քայլ ինքնահռչակ պետության հյուսիսում լարվածության թուլացման համար:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Սերբիան առայժմ պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ, քանի որ Բելգրադը չի կարողանում կարգավորել իր հարաբերությունները Կոսովոյի ղեկավարության հետ: Մերկելի խոսքերով, այդ մասին են վկայում ՆԱՏՕ-ի խաղաղապահների և սերբ բնակչության միջև տեղի ունեցած բախումները:








































