Աշխարհի ամենաարագ համացանցն ունեցող քաղաքը Վիլնյուսն է: Համացանցի արագությունն այստեղ մեկ վայրկյանում 36 մեգաբիթ է: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Հոնկոնգը:
Լիտվան արագ համացանց ունեցող համաշխարհային լիդերներից մեկն է: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ հանրապետությունում նաև նկատվում է համակարգչային նոր ծրագրերի ոլորտի աննախադեպ զարգացում:
Վերջերս «Միջազգային համակարգչային տեխնոլոգիաներ» մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է լիտվական անհայտ ծրագրավորողների մի խումբ:
Նրանց ստեղծած ծրագիրը համարվում է WordPress-ի մրցակիցը: