Քրիս Համփրին պատրաստվում է կասեցնել Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հայցը և դրա փոխարեն այն չեղյալ հայտարարել:
Համփրին ամուսնությունը չեղյալ հայտարարելու հայց է ներկայացրել` կրոնական պատճառներից ելնելով:
Ըստ օրինական փաստաթղթերի` ամուսնությունը կարող է չեղյալ հայտարարվել խարդախության դեպքում, կամ երբ ամուսիններից մեկը արդեն ամուսնական կապի մեջ է եղել, կամ ամուսնանալու համար չափազանց երիտասարդ է եղել:
The Envelope-ը գրում է, որ այսպիսով՝ միակ հնարավոր պատճառաբանությունը մնում է ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի խարդախությունը: