Դեմի Մուրը սկանդալային ամուսնալուծությունից հետո նոր սեր է գտել: Ասեկոսեների համաձայն՝ նրա ընկերը 38-ամյա Սկոթ-Վինսենտ Բորբան է, ով ունի կոսմետիկայի բրենդ և գեղեցկության սրահի փորձագետ է: Նրա հաճախորդներից են Միլա Կունիսը, Էշլի Գրինը, Սթեյսի Կիբլերը:
RadarOnline-ը գրում է, որ Մուրը վաղուց ծանոթ է Բորբայի հետ: Դժվարին պահերին նա միշտ Դեմիի կողքին է եղել: Այս հարաբերությունները վերածվել են լուրջ զգացմունքի: