Գերմանիայի արտգործնախարարն ուրբաթ օրը հայտնել է, որ Պակիստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսին` նշելով, որ ափսոսում է բոյկոտի համար:
Ըստ Reuters-ի՝ Պակիստանը հինգշաբթի օրն արդեն հայտնել էր, որ չի պատրաստվում մասնակցել համաժողովին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն օդային հարձակում էր գործել Պակիստանի վրա և սպանել 24 զինվորների:
Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի Խարը հեռախոսազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի իր գործընկերոջը, որ Պակիստանը պատվիրակություն չի ուղարկի, բայց համաժողովին հաջողություն է մաղթում:
Գերմանիան հույս ուներ, որ կկարողանա համոզել Պակիստանին մասնակցել համաժողովին, որը մյուս շաբաթ տեղի կունենա Բոննում: