Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին դեկտեմբերի 4-ին տներից դուրս չգալ: Ամերիկացիները մտավախություն ունեն, որ Պետդումայի ընտրությունների հետ կապված՝ կարող են լինել մասսայական հավաքներ ու ցույցեր:
Ըստ РИА Новости-ի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը չի ցանկանում, որ Ամերիկայի քաղաքացիներն այդ օրերին գտնվեն մարդաշատ վայրերում:
ԱՄՆ-ը վախենում է, որ իր քաղաքացիները կարող են տուժել ոչ միայն մասսայական ցույցերի մասնակիցներից, այլ նաև՝ ոստիկաններից:










































