Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 18:00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել է «Ուազ» մակնիշի բեռնատարին:
Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է:
Զոհեր և վիրավորներ չկան:
Կատարվում է քննություն:









































