«Գաղտնի Սանտա Կլաուսը» ավելի քան 20 հազար դոլար է բաժանել Փենսիլվանիա նահանգի Ռիդինգ քաղաքի բնակիչներին, որը համարվում է երկրի ամենաաղքատ բնակավայրը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, տղամարդը, որը չի ցանկացել հայտնել իր իսկական անունը, այս շաբաթ շրջել է քաղաքի փողոցներով և բնակիչներին 100 դոլարանոց թղթադրամներ բաժանել: Փոխարենը՝ նա միայն խնդրել է որևէ բարի գործ կատարել Ծննդյան տոներից առաջ:
Գաղտնի բարերարի խոսքերով, ինքը թերթերում կարդացել է, որ Ռիդինգն ԱՄՆ-ի ամենաաղքատ քաղաքն է, և որոշել է «Սուրբ Ծնունդից առաջ մի փոքր բարձրացնել նրա բնակիչների տրամադրությունը»:
Նշենք, որ սա այն դեպքերի շարքից չէ, երբ տարբեր տարիների «գաղտնի սանտակլաուսներ» երևացել են նաև ամերիկյան այլ քաղաքների փողոցներում:







































