Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպել է արգետնինահայ մի խումբ երիտասարդների հետ:
Բ. Սահակյանը ներկայացրել է Արցախի կյանքը, ձեռքբերումներն ու խնդիրները և պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: