Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին ԱԻ նախարարությունում անցկացվել է ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգի հարցերի շարքում ընդգրկված էր նաև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։
ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են նախարարության շենքում, եղել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կառուցվածքին, ընթացիկ աշխատանքին, տեխնիկական հնարավորություններին և կիրառվող ծրագրերին, հետևել ԱԻՆ բարձրահարկ սեյսմակայուն նորակառույցի շինարարության ընթացքին։










































