Աշխարհում տարածված երևույթ է, երբ հանցախմբի անդամները և պարագլուխները, անձը թաքցնելու համար, գոյություն չունեցող քաղաքացու անունով նոր անձնագրեր են հանում,իսկ Հայաստանում նման անձնագրեր ձեռք բերելն ավելի հասանելի է: Այսօր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանից փորձեցինք ճշտել, թե Հայաստանում հայտնաբերվել և արձանագրվե՞լ են նման դեպքեր, թե ոչ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ չհայտնաբերվող հանցագործություններ չկան: Իհարկե հայտնաբերվում են, քրեական գործեր են հարուցվում, և հայտնաբերված անձինք համապատասխան պատիժը կրում են, սակայն չկարողացավ վիճակագրության թվեր տրամադրել՝ պատճառաբանելով, թե ձեռքի տակ նման թվեր չկան, սակայն նաև նկատեց, որ նման դեպքերը շատ քիչ են: