CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը Ստամբուլում տեղի ունեցած թուրք-արաբական մեդիաֆորումին անդրադարձել է Սիրիայի խնդրին:
«Թուրքիան լրջորեն դիտարկում է Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու ձևավորման հարցը և այդ հարցում համագործակցելու է Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հետ։ Անկարան ճիշտ է գործել` նոյեմբերի 30-ին պատժամիջոցներ սահմանելով Սիրիայի նկատմամբ։
Չնայած դրան՝ Թուրքիայի կառավարությունը չի դիտարկում Սիրիային ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումների հարցում սահմանափակումներ մտցնելու հարցը։ Եթե դա տեղի ունենար, ապա դրանից մեծապես կտուժեր Սիրիայի ժողովուրդը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չէր բացառել բուֆերային գոտու ստեղծումը, եթե Սիրիայում չդադարեցվի արյունահեղությունը։








































