Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոլանդիայում տեղի ունեցած Քիմիական զենքն արգելող կազմակերպության (OPCW) անդամ երկրների տարեկան նիստում Իրանն ասիական երկրներից երկրորդ անգամ ձայների մեծամասնությամբ ընտրվել է OPCW-ի Գործադիր խորհրդի անդամ։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդներում Իրանի դեսպան Կազեմ Գարիբաբադին։
Վերջինս կարևորել է Իրանի վերընտրվելը՝ նշելով. «Իրանն ինքը հանդիսանում է քիմիական զենքի գործածմամբ ագրեսիայի զոհ։ Իրանն ամենայն լրջությամբ հետաքննություն է անցկացնելու տվյալ ուղղությամբ։
Իրանն ակտիվորեն մասնակցելու է այդ կառույցի գործունեությանը՝ նրա կողմից ռազամավարական որոշումներ ընդունելու ժամանակ։ OPCW-ի Գործադիր խորհրդում Իրանի վերընտրվելը հանդիսանում է միջազգային մակարդակով երկրի հերթական քաղաքական հաղթանակը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանական կողմը հայտարարել էր, որ ժամանակին ԱՄՆ-ը քիմիական զենք է հատկացրել Սադամ Հուսեյնին, ինչը և նա կիրառեց Իրանի դեմ պատերազմում։ Դրա արդյունքում Իրանում պաշտոնապես ի հայտ եկան ԱՄՆ-ի արտադրած քիմիական զենքից 118,000 տուժածներ։








































