ԱՄՆ Այովա նահանգում Ծննդյան տոների նախաշեմին բնությունը տհաճ անակնկալ է մատուցել եղևնու պլանտացիաների սեփականատերերին: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, քանի որ ծառերը հատուկ խնամք չեն պահանջում, պլանտացիաների սեփականատեր Յան Պակովսկին որոշել է այստեղ գալ միայն տոների նախօրեին՝ «բերքը հավաքելու» ժամանակ: Սակայն եղևնիների փոխարեն նա գտել է գետնին ընկած «մերկ» փայտերի հսկայական կույտ: Պարզվում է, ծառերը կերել են անտառի քաղցած եղնիկները, որոնք տառացիորեն ոչ մի եղևնի չեն խնայել՝ ուտելով 10 հազար եղևնիների առանց բացառության բոլոր ճյուղերը: Ֆերմերի կրած վնասը կազմում է 80 հազար դոլար:








































