«Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը YouTube –ում տեղադրել է տեսանյութ, որը կոչ է անում քվեարկել «խաբեբաների և գողերի» օգտին:
Կադրից դուրս ձայնը կոչ է անում քվեարկել «ուսնողների և ուսուցիչների, գիտնականների և զինվորականների, բժիշկների և գործարարների կուսակցության» օգտին: «Ինչ էլ որ մեզ ասեն, մենք սիրում ենք մեր երկիրը և միասին աշխատում ենք նրա բարօրության համար»,-ասվում է տեսանյութում: Հարկ է նշել, որ տեսանյութը ներկայացված է մի շարք ուղղագրական սխալներով:
Twitter-ի իր էջում Շլեգելը գրել է, որ տեսանյութը նվիրվում է «Միասնական Ռուսաստանի» տասնամյակին: Ընդ որում, նա ընդգծել է, որ տեսանյութը սեփական նախաձեռնությամբ թողարկել է ինքը՝ որպես ֆիզիկական անձ, և ոչ թե որպես կուսակցության ներկայացուցիչ:
«Խարդախների և գողերի կուսակցություն» («Партия жуликов и воров») արտահայտությունը լայնորեն տարածում գտավ այն բանից հետո, երբ այն իր բլոգում սկսեց կիրառել բլոգեր Ալեքսեյ Նավալնին:











































