Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը հավանության է արժանացրել վրաց-ադրբեջանական սահմանին ականազերծման ու չպայթած զինամթերքի մաքրման նախագիծը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տարածքն ականազերծելու ազգային գործակալության մենեջեր Մուսա Ջալալովը։ Վերջինս նշել է, որ այդ գործընթացը սկսվելու է մոտ ապագայում։ Նախագիծը գնահատվում է 9 միլիոն եվրո, այն կյանքի կկոչվի 48 ամսվա ընթացքում։








































