Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

ԲՀԿ հանդեպ հալածանքներ չկան, կոալիցիոն մեր հարաբերությունները նորմալ են. ՀՀԿ

ԲՀԿ հանդեպ հալածանքներ չկան, կոալիցիոն մեր հարաբերությունները նորմալ են: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Եթե հալածանքներ լինեին, ԲՀԿ-ն անպայման կպատասխաներ: ԲՀԿ նկատմամբ քաղաքական հետապնդումներ չկան: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ ղեկավարը պատասխանել առանձին վերլուծությունների: Եթե ՀԱԿ-ը փորձում է հոգեբանական ճեղքվածք առաջացնել, ապա դա նրան չի հաջողվի: Խորհրդարանական ընտրությունները մոտ են, և պայքարի բոլոր ձևերն ընդունելի են»,- նկատեց նա:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և կին գործարար Սիլվա Համբարձումյանի միջև «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին` Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց, որ կուսակցական մոտեցում այդ հարցին, անշուշտ, լինելու է, սակայն առայժմ նախաքննություն է ընթանում, և ճիշտ չի լինի խոսել այս մասին:

«Այդ հարցն ինձ համար էլ հակասական է մնում, մեկն ասում է` բռնություն է գործադրվել, մյուսն ասում է` նման բան չի եղել: Չեմ ուզում իրավական դաշտ մտնել: Բայց եթե պարզվի, որ նա հարվածել է Համբարձումյանին, ապա հարցը իրավական դաշտում էլ կլուծվի: Ես ընդունում եմ կնոջ և տղամարդու իրավահավասարությունը: Ամեն դեպքում, հասարակական վայրերում, ինչպեսև ԱԺ-ում, պետք է զուսպ լինել, ես դրա կողմնակիցն եմ: Գիտենք` կնոջ հանդեպ ինչպես պետք է վարվել: Հանրապետականը կին կուսակցականների մեծ բանակ ունի»,- նկատեց նա:

Վերադառնալով ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի` օրերս թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալության դեպքին և պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` կա՞ն մեխանիզմներ, որոնք գործում են ՀՀԿ-ում կուսակցության շարքեր մարդիկ ընդունելիս, ՀՀԿ փոխնախագահը նկատեց.

«Կուսակցական կառույցներում նարկոդիսպանսերներ չկան, որ մեկին ընդունելիս ասենք` մի հատ փչեք, տեսնենք` խմած եք կամ թմրանյութ օգտագործել եք: Ընթացքում, երբ պարզվում է, որ մարդը ալկոհոլիկ կամ թմրամոլ է, չեզոքացվում է: Դա տեղի է ունենում ներքին կարգով, որովհետև մենք թմրամոլներ և ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»:

Զոհրաբյանի խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը գնում է առավել երիտասարդացված կազմով:

«Տարբեր առիթներով ասել եմ, որ մեր համամասնական ցուցակում թարմացումներ լինելու են: Բայց այնպես չէ, որ բոլորը երիտասարդներ կլինեն, դրանից կարող է հասարակական անվստահություն առաջանալ, կլինեն նաև տարիքավորներ, սակայն ավելի քիչ, իսկ գործարար պատգամավորների մասով Սերժ Սարգսյանն ասել է` քաղաքական իշխանությունը պետք է տարանջատվի գործարարությունից»,- ամփոփեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում