Բրյուսելում տեղի է ունենում արհմիությունների համընդհանուր բողոքի ակցիա՝ ընդդեմ սուվերեն պարտքի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Բելգիայի կառավարության նոր միջոցառումների :
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բելգիական արհմիությունների ներկայացուցիչները խոստացել են Բելգիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս բերել ավելի քան 50 հազար մարդու: Դրա հետ կապված ոստիկանությունը բնակչությունը տեղեկացրել է կենտրոնական փողոցներում հնարավոր խցանումների, ավտոբուսների և տրամվայների կանգառների փոփոխման, ինչպես նաև թունելների փակման մասին:
Եվրահանձնաժողովը ավելի վաղ ողջունել է Բելգիայի կառավարության ստանձնած պարտականությունները, ըստ որի գալիք շաբաթվա սկզբին ձևավորվելու է երկրի նոր կառավարությունը և 2012 թվականին պետբյուջեի պակասորդը կրճատվելու է ՀՆԱ 2,8 տոկոսով ` ԵՄ խորհրդի խորհրդատվություններին համապատասխան: