Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Համասեռամոլը զինվորից ձի ու ավտո է ուզել, բայց ուրիշ բան ստացել

Մարտակերտի զորամասերից մեկում հետախուզական վաշտի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, գյումրեցի Սամվել Սարոյանը ծառայության ժամանակ երևի մանկությունն է հիշել և այդ տարիների խաղերը մտաբերելով` մշակել է իր սեռական կրքերը բավարարելու ձևեր. նրանից տուժած Գարուշի (անունը փոխված է) պատմելով` անցյալ տարվա` 2010 թ. հունիսին հակառակորդի մարտական դիրքերը դիտարկումներ կատարելու նպատակով ինքը, Սարոյանը և ևս մեկ զինվոր մեկնել են իրենց վստահված տեղամաս: Հերթապահությունը ստանձնելուց 3 օր անց Սամվել Սարոյանն առաջարկել է Գարուշին ձեռքերի մեջ քար պահելու և գուշակելու խաղ խաղալ: Դե, Գարուշն էլ համաձայնել է ու պարտվել: Սարոյանն էլ ոչ ավելի, ոչ պակաս` պարտվելու դիմաց 2 ավտոմեքենա և 1 ձի է ուզել:

Իհարկե, գործի նյութերից չի երևում` Սարոյանը «ձեռքի գրազով» «Զապորոժեցներ» ու խաղալի՞ք ձի է ուզել (ինչը գուցե հնարավոր լիներ հայթայթել և գրազի տակից դուրս գալ), թե՞ 2 «Համմեր»` արաբական նժույգի հետ միասին, բայց երևում է, որ Գարուշը հնարավորություն չի ունեցել դրանք տալու: Եվ Սարոյանը, Գարուշի համար ստեղծած թակարդի հնարավորությունից օգտվելով, պահանջել է գրազի դիմաց պարտքն այլ ձևով փակել` իր հետ զբաղվել համասեռամոլությամբ: Եվ որպեսզի ի սկզբանե բացառի սպասվելիք մերժումը, լիցքավորել է իր ինքնաձիգը և փողն ուղղելով Գարուշի վրա` ասել. «Եթե չթողնես, ապա այստեղից դիակդ կտանեմ ձեր տուն»: Անելանելի վիճակում հայտնված Գարուշը վախեցել է Սարոյանից և իր կամքին հակառակ` նրա հետ զբաղվել համասեռամոլությամբ: Այդ մասին Գարուշը ոչ մեկին չի պատմել այնքան ժամանակ, մինչև ի հայտ չի եկել պոտենցիալ բախտակից ևս մեկ զինծառայող, որը պատմել է նրան Սարոյանի ոտնձգության մասին: Գարուշն էլ նրան պատմել է իր հետ կատարվածը:

Գարուշի դեպքից մոտ 3 ամիս անց` սեպտեմբերի սկզբին հետախուզական վաշտի անձնակազմով մեկնել են ճամբարային հավաքների և տեղակայվել թիկունքային բազայում: Սարոյանը նշանակվել է վաշտի հերթապահ, օրապահ է նշանակվել համածառայող Սեդրակը (անունը փոխված է): Վերջինս դատարանում պատմել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում Սարոյանի առաջարկով գնացել են ճաշարանի մոտ: Այնտեղ Սարոյանը Սեդրակի «ռեակցիան» ստուգելու համար ասել է, որ տնից ուղարկված կապոցի մեջ եղած սնունդն ուտելու համար համածառայողները ցանկանում են նրան` Սեդրակին, զուգարան մաքրել տալ: Սարոյանն իր ենթակայության տակ գտնվող Սեդրակին առաջարկել է անձամբ լուծել այդ հարցը` պայմանով, որ նա իր հետ սեռական հարաբերություն պետք է ունենա:

Սեդրակը զարմացել է ու հրաժարվել առաջարկից: Սարոյանը նպատակահարմար չի համարել շարունակել խոսակցությունը և անցել է կոնկրետ գործողությունների: Որոշ ժամանակ անց Սեդրակը Սարոյանի հետ գնացել է զուգարան, և Սարոյանն իր նախընտրած վայրում և մշակած սցենարով Սեդրակին ասել է՝ տաբատն իջեցնի: Վերջինս չի համաձայնել, և նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Այդ ընթացքում Սարոյանը բռունցքով հարվածել է Սեդրակի դեմքին և քաշել է նրա տաբատից: Սեդրակը դիմադրել է, իսկ Սարոյանը պատյանից հանել է սվին դանակը և սպառնացել, որ կվնասի: Սեդրակը ճիշտ գնահատելով իրավիճակը` «համաձայնել է». ասել է. «Գնամ` պատրաստվեմ գամ»…, ու Սարոյանն այդպես էլ մնացել է Սեդրակից ակնկալվող հաճույքին սպասող: Սեդրակը փախուստի է դիմել և այդ մասին պատմել համածառայակից Գարուշին և հրամանատարությանը, որտեղից էլ բացվել է այս ամբողջ պատմությունը:

Ամբաստանյալ Ս. Սարոյանը այժմ մեղադրվում է քր.օր.-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեռական բռնություն), 34-139-րդ հոդվածի 1-ին մասով (սեռական բռնության փորձ), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցագործությունների մեջ, որոնցում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք չի տվել: Չնայած դրան, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ս. Սարոյանին` սեռական բռնության և սեռական բռնության փորձի մասով, իսկ 359-ի մասով դատարանը համաներում է կիրառել` նկատի ունենալով, որ որոշումը տարածվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկումների վրա:

Դատարանը Ս. Սարոյանի հանցանքները դիտել է որպես ծանր հանցանք (ինչպես ամրագրել է օրենքը) և պատիժ նշանակելիս հաշվի է առել այն, որ ամբաստանյալը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրականորեն, իսկ պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել: Դատարանը Սարոյանի նկատմամբ պատիժ է նշանակել` քր.օր.-ի 139-րդ հոդվածով` ազատազրկում 4 տարի ժամկետով, սեռական բռնության փորձի համար` ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով, և դրանք մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող կողմը և պահանջել 8 տարվա ազատազրկում:

Հ.Գ. Ի դեպ, նշյալ զորամասը Մարտակերտի` խնդրահարույց զորամասերից մեկն է, որտեղ կատարված հանցագործություններին «Առաջին լրատվական»-ը նախկինում անդրադարձել է, և լավ է, որ գոնե բարձրաձայնումից հետո հրամանատարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել` թեկուզ ուշացումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում