«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 30-ին` ժամը 15.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա մի աղջկա:
Վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: