Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ամփոփելով 2010 թ., լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև 2011 թ. նախատեսվող ծրագրերի մասին. «2011 թ. ֆիլմերի արտադրության բյուջեն չի փոփոխվի, ինչպես այս տարի, այն կկազմի 195 մլն դրամ: Մենք նախատեսում ենք 2011 թ. համագործակցել նաև համայնքների հետ և կազմակերպել բացօթյա կինոցուցադրություններ»:
Նախատեսվում է 2011 թ. թերթ հրատարակել, տարեվերջին անցկացնել Ազգային կինոյի մրցանակաբաշխություն, նաև կազմակերպել կինոյի երախտավորների հետհայաց ցուցադրություններ: