Նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության փոխնախագահ, քաղաքական գործիչ և գործարար Ժիվկո Պրեգլը վախճանվել է Լյուբլյանայում՝ 64 տարեկան հասակում` երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Սա երկրի բարձր պաշտոն զբաղեցրած երկրորդ քաղաքական գործիչն էր, ով մահացավ վերջին երկու օրվա ընթացքում:
Երկուշաբթի օրը 87 տարեկան հասակում մահացել էր Հարավսլավիայի վերջին վարչապետ Անտե Մարկովիչը: Նրա կառավարությունն աշխատել է 1989-1991 թթ., երբ Խորվաթիան և Սլովենիան հայտարարեցին իրենց անկախության մասին: