News Georgia-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի խորհրդարանը չեղյալ հայտարարված նախագահական ընտրությունների կրկնակի անցկացումը նշանակել է 2012 թվականի մարտի 25-ին։ Ժամկետը հաստատվել է այսօր տեղի ունեցած խորհրդարանի արտակարգ նիստում։
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները՝ հայտնաբերած ընտրախախտումների պատճառով։ Այդ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։.