ԱՄՆ-ը և Գերմանիան կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, որ եկել է այդպիսի գործողությունների դիմելու ժամանակը:
Իր հերթին Գերմանիայի ներկայացուցիչ Պետտեր Վիտտիխը կոչ է արել ՄԱԿ-ին կողքից դիտողի դեր չստանձնել:
Արևմտյան դիվանագետների այս հայտարարությունները հնչել են Սիրիայի դեմ Արաբական երկրների լիգայի պատժամիջոցներից և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի զեկույցից հետո: Նշենք, որ զեկույցում ընդգծվում է ժողովրդական հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կոչ էին արել Սիրիային անմիջապես դադարեցնել բռնությունը և պայմաններ ստեղծել իշխանության խաղաղ և ժովրդավարական փոխանցման համար: