Աբրամովիչը ստացավ աշխարհի ամենամեծ զբոսանավը: 163 մետրանոց զբոսանավն իր տիրոջը ներկայացվեց նորվեգական Կրիստիանսանդեյում:
Զբոսանավի վրա նախատեսված են նավախցիկներ 30 հյուրերի և 75 հոգանոց անձնակազմի համար: Բացի այդ, նավն ունի սուզանավ, 16 մետրանոց լողավազան և ուղղաթիռների համար նախատեսված երկու հրապարակ: Ներքին ձևավորման պատասխանատուն եղել է հայտնի ձևավորող Թերենս Դիսդեյլը:
Ներկա պահին զբոսանավն ուղևորվում է դեպի Կայմանյան կղզիներ, որտեղ նրա համար նախատեսված է հատուկ նավակայան:
Աբրամովիչի պատվերը պետք է ավելի վաղ նրան հանձնվեր, սակայն նավի վրա որոշ տեխնիկական անսարքություններ էին հայտնաբերել, և այն վերադարձվել էր արտադրող ընկերությանը:
Ռուս օլիգարխի վրա զբոսանավը նստել է 400 միլիոն դոլար:
Այս մասին հաղորդում է LifeNews կայքը: