84 տարեկանում մահացել է բրիտանացի ռեժիսոր Քեն Ռասելը, որը անգլիական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաճանաչված դեմքերից մեկն էր:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ռեժիսորի որդուն, նա մահացել է հիվանդանոցում քնած ժամանակ:
Ռասելը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ, այդ թվում՝ «Թոմմին», որը նկարահանվել է The Who խմբի ռոք-օպերայի հիման վրա:
Ռասսելի ֆիլմերը բազմիցս ներկայացվել են «Օսկար» մրցանակաբաշխության: