Երևանում ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր:
Ստորագրված հռչակագրի մեջ կարևորվում է ղարաբաղյան հիմնահարցի լուծումը: Հոգևոր առաջնորդները պատրաստակամություն են հայտնել սատարել Մինսկի խմբի գործունեությանը` անհրաժեշտ նկատելով հետևել ուժի չկիրառման ռեժիմին: Հռչակագրում տեղ է գտել նաև շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը: