ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը ձեռնպահ է մնում օրերս կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ շատերի կողմից ԲՀԿ-ին համագործակցության բացահայտ առաջարկ անելու մասին հատվածը մեկնաբանելուց: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այս հարցի վերաբերյալ ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալուց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը գտնվում է արտերկրում, և ես, որպես նրա մամուլի խոսնակ, այդ հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Խաչիկ Գալստյանը: