Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ վերջինիս համառ խնդրանքներից հետո: Գագիկ Բեգլարյանին հետաքրքրել է իր ճակատագիրը, հատկապես իր ունեցվածքի և հանրապետական կուսակցությունում իր հետագա դերակատարման մասին հարցը: Սերժ Սարգսյանը չի շտապել որևէ սպառիչ պատասխան տալ Գագիկ Բեգլարյանին, փոխարենը առաջարկել է ժամանակավորապես լքել հանրապետությունը: Մեր ունեցած տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը արդեն մեկնել է Հայաստանից և գտնվում է Եվրոպայում, ենթադրաբար՝ Իտալիայում: Այլ աղբյուրների հաղորդմամբ, Գագիկ Բեգլարյանը առայժմ կբավարարվի Երևանի ավագանու մանդատով: