«ԱԼՄ» հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանին ՀՌԱՀ-ի քիչ առաջ հրապարակած` ԱԼՄ հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու փաստը չի ընկճել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պայքարը շարունակելու է նույն «դուխով», համարձակ. « Ոչ մի ընկճվել չկա: Համարում եմ ՀՌԱՀ-ի որոշումը կամայական, քաղաքական, որի հետ համաձայն չեմ և որը դատապարտում եմ խստորեն և մնում եմ այնպիսին, ինչպիսին կայի` Տիգրան Կարապետյան Կարապետի, և ինձ ոչ մի որոշում չի կարող կոտրել»,- ավելացրել է նա:
Լուսանկարը` PanArmenianPhoto