Ինչպես փոխանցում է France-Press-ը, այս պահին ցուցարարները շրջափակել են Մարսելի օդանավակայանը: Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է` ֆրանսիական արհմիությունները Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ ցույցեր եւ գործադուլներ են անում: Նրանց են միացել նաեւ դպրոցականները, ովքեր բողոքում են կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու դեմ:
Օդանավակայանից մեկնող ուղեւորները ստիպված են եղել ոտքով հասնել օդանավակայան` իրենց թռիչքից չուշանալու համար: