Monday, 17 06 2024
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
18:20
Իրանն ու Աֆղանստանը քննարկել են իրավիճակը Գազայում
ԱԺ լսումներ կլինեն. ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով
Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա
Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը
«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին
Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր
29 հոգի կալանավորվել է՝ ընդդիմության ակցիաների ընթացքում տարաբնույթ հանցանքների մեղադրանքով
17:10
Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով
17:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ
Տրամաբանական կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել․ Թորոսյան
Քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ
Ձերբակալվել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչներ
Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ

Ինչ է արել Կարապետյանը «ՀայՌուսգազարդ»-ում, որ ինչ անի Երեւանի համար

Մի կողմ թողնելով հարցի քաղաքական ենթատեքստը (որը, ըստ էության, գոյություն էլ չունի), թերեւս պետք է հասկանալ, թե ո՞վ է Կարեն Կարապետյանը, ի՞նչ է արել մինչեւ այժմ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների համար, ինչից էլ կարելի է հետեւություն անել, թե նա ինչ է ընդունակ անելու Երեւանի համար: Որպեսզի դա հասկանանք, թերեւս պետք է ընդամենը նայել, թե ինչ է արել եւ անում Կարեն Կարապետյանը` որպես «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն: Առավել եւս, որ գաղտնիք չէ` երբ մենք ասում ենք Կարեն Կարապետյան, հասկանում ենք «ՀայՌուսգազարդ», եւ հակառակը: Իսկ «ՀայՌուսգազարդ»-ի հետ կապված պատմության ողջ խորությունը իր բազմաթիվ ելույթներում ներկայացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դա ներկայացված է նաեւ գազի գնի ապօրինի բարձրացման դեմ վարչական դատարան ներկայացված Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումի մեջ: Նշենք, որ հենց այն հարցերի միջոցով, որոնք բարձրացվել են թե° Բագրատյանի, թե° Կոնգրեսի ներկայացված հայցում` այդ ընկերությունը ՀՀ քաղաքացիների գրպանի հաշվին ստացել է իր այն գերշահույթները, որոնք հետագայում այլոց գրպաններն են մտել:
Նախկին վարչապետի փաստարկները
Այս տարվա սկզբին կայացած ասուլիսներից մեկի ժամանակ Հրանտ Բագրատյանը թվերով հիմնավորել էր այդ ընկերության գործունեության հետ կապված ողջ ապօրինությունը: Բագրատյանը հիշեցրել էր, որ 5-6 տարի առաջ, երբ գազը ներմուծում էինք 110 դոլարով, դոլարի կուրսը 580 էր, իսկ գազի գինը` 59-60 հազար դրամ: Այժմ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը` 180 դոլար: Դոլարի կուրսը 375 է, գազի գինը էլի 59-60 հազար դրամ է կազմում: ««ՀայՌուսգազարդ», եթե գազի գինը քեզ համար չի փոխվել, ինչո՞ւ ես այս մի քանի տարվա մեջ 2-3 անգամ գին ավելացնում: Խնդիրն այն է, որ 180 դոլար գինը կամ 110 դոլար գինը նույնն է «ՀայՌուսգազարդ»-ի համար կուրսով, բայց ահա 180-ով ստանալով` նա 341-ով է մեզ վաճառում: Խնդիրն այս 161 դոլար տարբերությունն է: «ՀայՌուսգազարդ», ինչպե՞ս է ստացվում, որ գազը ստանում ես a գնով, եւ 2a գնով վաճառում ես մեզ, որովհետեւ մանրածախ գինը մեծածախ գնից երկու անգամ բարձր է:…Եթե 180-ով ստանում ես, ինչո՞ւ ես 340-ով վաճառում:…Ինչո՞ւ նախկին գինը չէր բավարարում ձեզ, ի՞նչ ծախսեր ունես, հիմնավորիր ծախսերդ, ո՞վ է ստուգելու քո ծախսերը: Ինչպիսի՞ն է, օրինակ, պարոն ղեկավարի անձնական աշխատավարձը (ըստ մեր տեղեկությունների` Կարեն Կարապետյանը ամսական 40 հազար դոլար աշխատավարձ է ստանում.-հեղ.), ինչքա՞ն են «ՀայՌուսգազարդ»-ի կորուստները: Ինչո՞ւ եք խոշոր գնորդին գազը վաճառում ավելի ցածր գնով: Աշխարհում կամ հավասար է, կամ` նույնիսկ հակառակը: Շփոթեցնում են, երբ ասում են, թե Ռուսաստանը գազի գինը 17 տոկոս բարձրացրել է: Ռուսաստանը գազի գինը բարձրացրել է 26 դոլարով, բայց մեզ վաճառում է 341 դոլարով: 341-ի մեջ 26-ը 7 տոկոս է կազմում: 7 տոկոսանոց պրոբլեմը մեր ուսերին դարձնում են 42 տոկոսանոց պրոբլեմ: Ասում է` ներդրում եմ կատարել, դրա համար էլ վնասով եմ աշխատում, հետո էլ ասում է, որ հետո 18 մլրդ շահույթ է ունեցել: Մարդը երեւի չգիտի, որ ներդրումային ծախսերն ինքնարժեքի մեջ են մտցվում` դիսկոնտի ձեւով: Բառացի անգրագիտություն է մինչեւ վերջ: Ես վստահ եմ` նույն ձեւ անգրագետ է կառավարությունը կամ չի համարձակվում սրանց հետ նստել-խոսել: Չի համարձակվում ասել` մի հատ հաշիվներդ բացեք նայենք, վերջապես ժողովուրդ կա:…Ինչպե՞ս է ընթանում գազի մաքսազերծումը, այն մաքսազերծվո՞ւմ է, պետությունն այնտեղ, որտեղ չափում է, գազաչափիչն է, պետությունն իր չափիչը դրե՞լ է, որ «ՀայՌուսգազարդ»-ն իրոք այդքան գազ է օգտագործում: Նորից պատասխան չկա այս հարցին»,- ասել էր Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը նաեւ շեշտել էր` մեծածախ գինը մանրածախ գնի հետ կապ չունի: Խոսակցության թեման մեծածախ գինը չէ, խոսակցության թեման մանրածախ գինն է, որը երկու անգամ մեծ է մեծածախից: «Մեր տվյալներով, 2006-2007 թվականներին ԿԲ-ի հիմար, հանցավոր քաղաքականության պատճառով` դրամի արժեւորման հետ կապված, այս մարդը մոտ 200 տոկոս շահույթ է ունեցել` ահռելի միջոցներ: Այն պահին, երբ ներմուծվող գազի գինը չի հասցրել բարձրանալ, մանրածախ գինը մոտավորապես մնացել է այդ մակարդակին, այս մարդն ունեցել է ահռելի շահույթ»,- ասել էր Բագրատյանը:
Ընդդիմության հայցը
Ըստ Կոնգրեսի Վարչական դատարան ներկայացրած հայցի` վերջին 5 տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գազը ստացել եւ ստանում է անփոփոխ մեծածախ գնով` 60 հազար դրամ, նկատի ունենալով դրամի փոխարժեքի փոփոխությունը: Այդ ընթացքում, ըստ հայցադիմումի` անհասկանալի է գազի մանրածախ գնի բարձրացումը մի քանի անգամ: «Անհասկանալի է գազի գնի բարձրացումը բնակչության համար 37.5%-ով, իսկ խոշոր սպառողների համար` 13 տոկոսով: Անընդունելի է բնակչության համար գազի մանրածախ գնի սահմանումը 40%-ով ավելի բարձր, քան խոշոր սպառողներին մատակարարվող գազի գինը: Բացատրություններն առ այն, թե իբր մանր սպառողներին մատակարարվող գազի ինքնարժեքն ավելի բարձր է, անհիմն են. խոշոր սպառողների մոտ է գոյանում մասշտաբի էֆեկտը եւ սպառողական ավելցուկը: Տրամաբանության մեջ չի տեղավորվում գազի մեծածախ եւ մանրածախ գների ահռելի (2 անգամ) տարբերությունը: Կասկածից վեր է, որ գազի գնի բարձրացման հիմնական պատճառը ոչ թե Ռուսաստանի կողմից սակագնի վերանայումն է, այլ «ՀայՌուսգազարդ»-ի անարդյունավետ տնտեսվարումը: 2010 թվականի համար բնական գազի օգտակար առաքումը նախատեսվել է 1641,1մլն խմ` 20 մլն-ով պակաս, քան 2009 թվականին: Սակայն դա անտրամաբանական է, քանի որ 2010 թվականին նախատեսվել է 1.2% տնտեսական աճ, իսկ հայտնի քննարկման պահին (փետրվար ամսվա վերջին) հայտնի էր, որ հունվարի տնտեսական աճը 2.4% է (հունվար-փետրվարին 3.1%)»,- գրված էր Կոնգրեսի հայցադիմումի մեջ: Ըստ այդմ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատողների թվաքանակն անփոփոխ է դիտարկված այն դեպքում, երբ ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` գազի սպառման ծավալը 20 տոկոսով իջել է: Միջին աշխատավարձն ընդունված է 110.000 դրամ, սակայն համեմատական վերլուծության համար չի ներկայացվել որեւէ ապացույց առ այն, թե որքան է եղել միջին աշխատավարձը 2008 թվականին: Չի ներկայացվել որեւէ ապացույց առ այն, թե որքան է եղել միջին աշխատավարձի դինամիկան ղեկավար աշխատողների համար, ինչ բոնուսներ կան տնօրենների խորհրդի անդամների համար: «Փոխադրման համակարգի ծախսերը հաշվարկվել են ըստ Нормативные показатели расхода материалов, часть 1, Магистральные трубопроводы газонефтепродуктов՝ հաշվի առնելով նաեւ գազի փոխադրման համակարգի շահագործվող օբյեկտների հուսալիության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Սակայն չի բացահայտվում, թե ինչքանով են այդ նորմատիվային ցուցանիշները հարմարեցված հայկական պայմաններին եւ ինչ է նշանակում այդ «նաեւ»-ը. դա ինչ-որ լրացուցիչ ծախս է: Նույնը վերաբերում է նաեւ բաշխման համակարգի ծախսերին: Ի վերջո այս երկու հոդվածներով նյութական ծախսերը գնահատվել են 797,11 մլն դրամ: Չի բացահայտվել, թե ինչու են 100451 կենցաղային եւ երկու հարյուր արդյունաբերական գազաչափիչների ստուգաչափման ծախսերը գնահատվել 352.17 մլն դրամ»,- գրված էր Կոնգրեսի հայցադիմումում, որտեղ նաեւ հավելվում էր. «Չի բացահայտվել եւ հիմնավորվել 76.75 մլն դրամի ներկայացուցչական ծախսերի նպատակը, եւ թե որքանով են դրանք անհրաժեշտ: Սակագների սահմանման հարցում խտրականություն է դրսեւորվել մանր ու խոշոր սպառողների միջեւ: Չի ներկայացվել ու հիմնավորվել գազի սպառման կառուցվածքը մանր ու խոշոր գազասպառողների միջեւ»:
Ահա թվերով ներկայացված այն աշխատանքը, որը այսքան տարի իրականացրել է Կարեն Կարապետյանը, ով ընտանիքով ամառները հանգստանում է աշխարհի ամենաթանկ երկրներում, տարեկան 24 անգամ գործուղման է մեկնում` ամեն անգամ ծախսելով 1 մլն դրամ, վերջերս Լոնդոնում մասնակցել է «բուրժուական» մի միջոցառման, որտեղ ամեն մի մասնակից միայն մուտքի համար վճարել էր 25 հազար ֆունտ, գազաֆիկացման համար, ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգտագործում է իր հոր գործարանում արտադրված խողովակները եւ ընդհանրապես` իշխանությունների համար ժողովրդից լավ փող քամող եւ իրենց լավ փող բերող տղա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում