Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը

«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և համագործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև», – X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Քանին:

Նա ՌԴ ԱԳ նախարարի կովկասյան հարցերի հատուկ ներկայացուցիչ Խովաեւի հետ հանդիպել է Թեհրանում: Սա նշանակում է, որ Լավրովի հատուկ ներկայացուցիչը Թեհրան է մեկնել շատ կոնկրետ հարց քննարկելու համար: Արդյո՞ք Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը որեւէ առարկություն է ունեցել Խովաեւի ներկայացրած որեւէ առաջարկի վերաբերյալ: Համենայն դեպս, նրա գրառման մեջ առկա ձեւակերպումը, որ Խովաեւի «բացատրել» է Իրանի դիրքորոշումը ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ, թողնում է բազմիմաստ տպավորություն:

Իհարկե նաեւ հնարավոր է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Թեհրան է այցելել ոչ թե առաջարկով, այլ առաջարկ պատրաստելու վերաբերյալ դիրքորոշումների հստակեցման նպատակով, ինչի առնչությամբ էլ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը «բացատրել» է Իրանի վերաբերմունքը: Հատկանշական է, որ Խովաեւի այցը Թեհրան տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի Ռուսաստան կատարած այցից օրեր անց: Ֆիդանի Ռուսաստան այցը հատկանշական էր:

Մեկնելով Կազան՝ ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին, Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում ունեցել է ուշագրավ հանդիպումների շարք՝ արտաքին հետախուզության պետ Նարիշկինի, անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի եւ ընդհուպ նախագահ Պուտինի հետ: Ինչպես առիթ ունեցա գնահատել, հանդիպումների այդ «կասկադը» հուշում է, որ Ֆիդանը ըստ ամենայնի առաջարկների փաթեթ է ներկայացրել Մոսկվային՝ ռուս-թուրքական հարաբերության «ռեսթարտի» համար: Հնարավոր է, որ Խովաեւի Թեհրան այցը պայմանավորված է դրանց վերաբերյալ Իրանի դիրքորոշումները հասկանալու ձգտումով: Այդ ֆանոին, Ալի Բաղերի Քանիի բազմիմաստ գրառումը հուշում է, որ Թեհրանը դրանց առնչությամբ ունի վերապահումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում